Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

«Ծիրանի ծառ» փառատոնը` Երևանում, Գյումրիում և ՈՒջանում

«Ծիրանի ծառ» փառատոնը` Երևանում, Գյումրիում և ՈՒջանում
01.10.2016 | 19:03

Հոկտեմբերի 1-5-ը Երևանում, Գյումրիում և ՈՒջանում կանցկացվի «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 2-րդ միջազգային փառատոնը:

Այս տարի փառատոնի մրցութային ծրագրում ընդգրված է 35 ֆիլմ՝ 22 երկրից, այդ թվում՝ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իտալիայից, Իսպանիայից, Մեքսիկայից, Արգենտինայից, Եգիպտոսից, Սերբիայից, Խորվաթիայից, Հնդկաստանից, Նեպալից, Ինդոնեզիայից:


Արտամրցութային ծրագրում կցուցադրվեն ազգագրական-մարդաբանական հին և նոր ֆիլմեր: Այս տարի ծրագրում ընդգրվկել են նախորդ տարվա լիամետրաժ ֆիլմերի մրցույթի գլխավոր մրցանակակիր՝ հոլանդացի ռեժիսոր Ռոզմարի Բլանկի «Բեռլինում» ֆիլմը, Արմեն Գասպարյանի «Բաց դռներ» կինոնկարը, որի հայկական պրեմիերան տեղի կունենա փառատոնի շրջանակում, իրանցի կինովավերագրող Ֆարհադ Վարահրամի «Սուրբ հարսանիքը», Հարություն Խաչատրյանի «Փակուղի» ֆիլմը և բրիտանացի ռեժիսոր Փիթեր Փուլի՝ 1962-1965 թվականներին նկարահանած «Կարմիրը պատել է ծովը» վավերագրությունը:
Ժյուրիի կազմում են ռեժիսորներ Ռոզմարի Բլանկը (Նիդերլանդներ), Համիդ Ջաֆարին (Իրան) և կինոգետ Սառա Նալբանդյանը (Հայաստան):


Ֆիլմերի երևանյան ցուցադրությունները տեղի կունենան Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում, «Մոսկվա» կինոթատրոնում, ինչպես նաև Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում՝ ուսանողների համար:


«Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 2-րդ միջազգային փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին, ժամը 19:00-ին, «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցում (հասցե՝ Երևան, Այգեձորի 53/2):


Փառատոնի մասնակիցներն ու հյուրերն առաջին երկու օրը կանցկացնեն Երևանում: Հոկտեմբերի 3-ին փառատոնը կտեղափոխվի Արագածոտնի մարզի ՈՒջան գյուղ, որտեղ մասնակիցները կծանոթանան գյուղի կյանքին ու կենցաղին, իսկ տեղի բնակիչները և հյուրերը՝ փառատոնային ֆիլմերին:
Փառատոնի վերջին երկու օրը՝ հոկտեմբերի 4-ին և 5-ին, կինոցուցադրություններ տեղի կունենան Գյումրի քաղաքի «Հոկտեմբեր» կինոթատրոնում: Գյումրիում կկայանա նաև «Կինո, ազգագրություն, մարդաբանություն» խորագրով գիտաժողովը, որին ելույթներով հանդես կգան ազգագրագետներ, մարդաբաններ և կինոգետներ: Նշված օրերին՝ Երևանի Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում, «Մոսկվա» կինոթատրոնում, Հայ-ռուսական համալսարանում զուգահեռաբար կանցկացվեն ֆիլմերի ցուցադրություններ:


Փառատոնի հանդիսավոր փակման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին, ժամը 18:00-ին, Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում:
Փառատոնը կյանքի է կոչում «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման հասարակական կազմակերպությունը`ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Դիտվել է՝ 1270

Մեկնաբանություններ